Հուլիսի 18-ին, ժամը 19։00-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանություն տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության խումբը «ձախ ակնակապիճի շրջանի կապտուկ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել քաղաքացու։ Վերջինս նշել է, որ վնասվածքը ստացել է Մուշականի ամառանոցներում՝ ընկերոջ եղբոր կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Հ. Կ.-ն է։ Բնակիչը ոստիկաններին հայտնել է, որ հուլիսի 17-ին՝ ժամը 17։00-ից մինչև 18։00-ն ընկած ժամանակահատվածում, իր 41-ամյա ընկերոջ՝ 46-ամյա եղբայրը մի քանի անգամ ձեռքով հարվածել է իր դեմքին, այնուհետև հրելով գցել է անկողնու վրա և իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ։
Ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողների կողմից կասկածյալը հայտնաբերվել է Արին Բերդի և Թամանցիների փողոցների խաչմերուկում և ձերբակալվել։
Leave a Reply