Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ Թեհրանի դեմ ցանկացած գործողություն կունենա իր գինը, և Ուկրաինայի հարվածը իրանական առևտրային նավի վրա անպատասխան չի մնա։
«Իրանի վրա ցանկացած հարձակման համար ստիպված կլինեն վճարել, և սա մնում է այժմեական նաև այսօր»,- գրել է Ազիզին X սոցիալական ցանցում։
Նա նշել է, որ «ԱՄՆ-ն ու Իսրայելը լավ հասկանում են դա»։
«Ուկրաինան, հավանաբար, ևս շուտովկ հասկանա, որ Իրանը իր դեմ ուղղվածգործողությունները անպատասխան չի թողնում։ Ցանկը նրանց, որոնք սխալ հաշվարկ ենկատարել, շարունակում է աճել»,- հավելել է նա։
Leave a Reply