Ի՞նչ է տեղի ունեցել իշխանական պատգամավորի եղբոր հետ․ հարուցված վարույթում կա ձերբակալված

Written by

in

Ամբիոն Նյուզ-ի տեղեկություններով, իշխանական պատգամավոր Ավետ Կոնջորյանի եղբայր Ավետ Կոնջորյանը իրավապահներին հաղորդում է ներկայացրել՝ հայտնելով, որ ենթարկվել է ծեծի։
Մեր տեղեկություններով՝ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում արդեն իսկ մեկ անձ ձերբակալվել է։ Այս պահին իրավապահները շարունակում են քննչական գործողությունները՝ պարզելու միջադեպի բոլոր հանգամանքները։
Թե իրականում ինչ է տեղի ունեցել, ինչ պայմաններում է ծագել միջադեպը և ինչն է եղել իշխանական պատգամավորի եղբոր նկատմամբ բռնության պատճառը, հայտնի կդառնա առաջիկայում։
Ամբիոն Նյուզ-ը շարունակում է հետևել զարգացումներին և ընթերցողներին կներկայացնի դեպքի վերաբերյալ նոր մանրամասները՝ դրանց ճշտումից հետո։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts