Հուլիսի 18-ին կրակոցներ են հնչել Արարատի մարզում։ Ժամը 21։55-ի սահմաններում ՆԳՆ ոստիկանության Վեդիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը՝ ժամը 21։40-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ, 26-ամյա Նորիկ Ղ․-ն իր տանը իրեն պատկանող «Ekol Ledy» մոդելի (9 մմ տրամաչափի) ատրճանակից 4 կրակոց է արձակել՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Վեդիի բաժնի ծառայողները Նորիկ Ղ․-ին նշված հասցեից ձերբակալել են՝ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով։
Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք ձերբակալվածի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին։
Leave a Reply