ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ) շարունակում է մշտադիտարկել էբոլա հիվանդության համաճարակաբանական իրավիճակն աշխարհում։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ էբոլայի բռնկումը շարունակում է ակտիվ մնալ Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում (հուլիսի 21-ի դրությամբ՝ 2536 հաստատված դեպք, 1033 մահ): Այնտեղ իրականացվում են դեպքերի հայտնաբերման ու կոնտակտավորների հսկողության աշխատանքներ։ Բռնկման հարուցիչը Բունդիբուգյո էբոլավիրուսն է, որի դեմ լայն կիրառման համար հաստատված պատվաստանյութ դեռևս չկա, ուստի զանգվածային պատվաստումներ չեն անցկացվում:
Ուգանդայում (20 հաստատված դեպք, 2 մահ) նոր դեպքեր չեն արձանագրվել. վերջին պացիենտի առողջացումից հետո երկրում սահմանվել է 42-օրյա ուժեղացված հսկողություն: Ֆրանսիայում արձանագրված է 1 հաստատված դեպք (հունիսի 24-ի տվյալներով):
ՀՎԿԱԿ-ից հայտնում են, որ Հայաստանի համար էբոլայի ներմուծման և տարածման ռիսկը գնահատվում է ցածր, քանի որ բռնկման երկրների հետ չկան կանոնավոր ուղիղ հաղորդակցություններ, իսկ հիվանդությունը չի փոխանցվում օդակաթիլային ճանապարհով։ ՀՀ առողջապահական կառույցները շարունակում են հետևել իրավիճակին և իրականացնել ԱՀԿ առաջարկներից բխող միջոցառումները:
Leave a Reply