ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել իրանցի գործարար Բաբակ Զանջանիի ենթադրյալ ցանցի դեմ

Written by

in





ԱՄՆ վարչակազմը պատժամիջոցներ է սահմանել չորս ֆիզիկական և ինը իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք, ըստ Վաշինգտոնի, կապված են իրանցի խոշոր գործարար և ֆինանսիստ Բաբաք Զանջանիի ենթադրյալ «ցանցի» հետ։ Զանջանին համարվում է Իրանի ամենահարուստ գործարարներից մեկը։

ԱՄՆ ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչության (OFAC) տարածած տեղեկատվության համաձայն՝ պատժամիջոցների ցանկում ընդգրկվել է նաև Տաջիկստանի քաղաքացի։ Մյուս անձինք Իրանի քաղաքացի են, Դուբայում բնակվող Նիդեռլանդների քաղաքացի և Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացի։

«Սև ցուցակում» ընդգրկված ինը ընկերությունները գրանցված են Իրանում, ԱՄԷ-ում և Թուրքիայում։

Գործնականում ԱՄՆ կառավարության այս քայլերը նշանակում են, որ այդ անձանց և ընկերությունների ակտիվները, եթե դրանք հայտնաբերվեն ԱՄՆ իրավասության ներքո, կսառեցվեն։ Բացի այդ, ամերիկացի քաղաքացիներին արգելվում է որևէ գործարք իրականացնել պատժամիջոցների տակ հայտնված անձանց և կազմակերպությունների հետ, իսկ ցուցակում ընդգրկված անձանց մուտքը ԱՄՆ կսահմանափակվի։ Հաղորդում է TASS-ը։

ԱՄՆ-ն Զանջանիի դեմ պատժամիջոցներ էր սահմանել նաև 2026 թվականի հունվարին։ Վաշինգտոնը պնդում է, որ նրա ընկերությունները նպաստում են Իրանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների շրջանցմանը։ Բացի այդ, ամերիկյան իշխանությունները հայտարարում են, որ Զանջանին և նրա ընկերությունները աջակցում են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ):




դիտվել է 200 անգամ


Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով



Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը


Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը


Հուլիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը


Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Տեր-Եսայանը


Հուլիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը


Հուլիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts