Կամո Ունանյանը դարձել է WUKF կարատեի աշխարհի չեմպիոն | Սպորտ

Written by

in

Հուլիսի 22-ից 26-ը Ռումինիայի Կլուժ քաղաքում անցկացվել է WUKF կարատեի աշխարհի առաջնությունը, որին մասնակցել են 48 երկրների 76 ֆեդերացիաների ներկայացուցիչներ։ Մրցաշարում հաղթող է ճանաչվել կարատեի աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն, MMA մարտիկ և Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը։

Ինչպես հայտնում է Հայաստանի կարատեի միության լրատվական ծառայությունը, կիսաեզրափակիչ փուլում Ունանյանը 3:2 հաշվով հաղթել է Իռլանդիայի ներկայացուցչին, իսկ եզրափակչում 7:1 հաշվով վստահ առավելության է հասել Մեքսիկայի մարզիկի նկատմամբ։

Այս հաղթանակով Ունանյանն ամրապնդել է ընթացիկ տարվա իր տպավորիչ ցուցանիշը․ նա մասնակցել է կարատեի 3 միջազգային մրցաշարի և բոլորում էլ կանգնել պատվո հարթակի առաջին աստիճանին․

  • Հունիսի 5 (Հունգարիա) — Շիտորյու վարկածով Եվրոպայի չեմպիոն

  • Հունիսի 20 (Լեհաստան) — WKF վարկածով միջազգային Գրան պրիի հաղթող

  • Հուլիսի 23 (Ռումինիա) — WUKF վարկածով աշխարհի չեմպիոն (երկրորդ տարին անընդմեջ):

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts