ArmLur.am-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 24-ին, Ծաղկաձորի ճոպանուղու աշխատանքը խափանվել է էլեկտրամատակարարման դադարեցման հետևանքով, ինչի պատճառով տասնյակ քաղաքացիներ հայտնվել են անհարմար և վտանգավոր իրավիճակում։
ArmLur.am-ին ահազանգած քաղաքացիները պատմել են՝ հոսանքի անջատման պահին ճոպանուղու մի մասը կանգ է առել, ինչի հետևանքով մարդիկ մնացել են օդում կախված նստատեղերում, մյուսները՝ սարի տարբեր հատվածներում՝ չկարողանալով շարունակել վերելքը կամ իջնել ներքև։ Ըստ քաղաքացիների՝ ստեղծված իրավիճակը խուճապի է մատնել հատկապես երեխաների հետ հանգստի մեկնած ընտանիքներին։ Նրանց խոսքով՝ որոշ ժամանակ ճոպանուղին ամբողջությամբ չէր գործում, իսկ տեղում աշխատակիցները շտապում էին խնդիրը րոպե առաջ կարգավորել:
Վերևում սրճարանն էլ չէր աշխատում: Տուրիստական Ծաղկաձորում որքան հնարավոր է՝ անհարմարութնուններ պատճառեցին զբոսաշրջիկներին:
Leave a Reply