Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ․Նարեկ Կարապետյան | Քաղաքականություն

Written by

in

Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողի հետ զրույցում  Նարեկ Կարապետյանն ասել է․«Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ»։

Կարապետյանը հավելել է, որ ներկա պահին ընթանում են քննարկումներ խմբակցության ղեկավարի ու քարտուղարի թեկնածությունների շուրջ։

Նարեկ Կարապետյանին ուղղված հարցին, թե  հրավիրվե՞լ է Քննչական կոմիտե և հարցաքննվել իր նկատմամբ հարուցված քրեական վարույթների շրջանակում, նա պատասխանել է, որ հրավիրվել է, սակայն հարցաքննության անհրաժեշտություն չի եղել։

«Հրավիրել են, բայց հարցաքննելու կարիք չկար։ Չեմ խորացել, չեմ էլ կարծում, որ խորանալու կարիք կա։ Գիտեք՝ ինչ նպատակով է դա արվել»,–ասել է նա։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *