ՊՆ ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայող չի տուժել | Հասարակություն

Written by

in

Հայաստանի պաշտպանության նախարարությանը պատկանող սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:

Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ համացանցում տեղեկություն էր տարածվել, որ Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Սարավան բնակավայրի մոտակայքում ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts