Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չորեքշաբթի կեսօրին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Գերմանիայի կառավարության տվյալներով՝ զրույցը կենտրոնացած է եղել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի, Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմի և դրա Հարավային Կովկասի համար հետևանքների վրա։ Այս մասին տեղեկանում ենք գերմանական լրատվամիջոցներից։
Ինչպես հայտարարել է կառավարության խոսնակ Ստեֆան Կոռնելիուսը , երկու կառավարությունների ղեկավարները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը, Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ և դրա ազդեցությունը Հարավային Կովկասի վրա: Կանցլերը խրախուսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում հետագա քայլերը և ընդգծել դրա կարևորությունը տարածաշրջանային կայունության համար:
Կոռնելիուսի խոսքով՝ երկու զրուցակիցներն էլ ընդգծել են համագործակցության խորացման հեռանկարները։ «Այս համատեքստում երկուսն էլ ընդգծել են երկկողմ հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները և Հայաստանի հարաբերությունները ԵՄ-ի հետ», – նշել է Գերմանիայի կառավարության խոսնակը։
Leave a Reply