Փրկարարները Երևանի Կորյունի փողոցում գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Written by

in

Հուլիսի 21-ին՝ ժամը 20։32-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կորյունի փողոցում նկատել են գետնին ընկած բազե։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Փրկարարները բազեին տեղափոխել են հրշեջ-փրկարարական ջոկատ, այնուհետև թռչունը տեղափոխվել է «Հրանտի Արկ» հիմնադրամ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts