Հրաձիգ Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն | Սպորտ

Written by

in

Հայ հրաձիգ Հայկ Մինասյանը Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում անցկացվող շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ՝ դառնալով աշխարհի չեմպիոն։

Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի հաղորդմամբ՝ Մինասյանը տղամարդկանց անհատական՝ շարժվող թիրախ խառը վազք մրցաձևում հավաքել է 384 միավոր և զբաղեցրել առաջին հորիզոնականը։

Թիմային պայքարում Հայկ Մինասյանը, Հովհաննես Մարգարյանը և Գոռ Խաչատրյանը զբաղեցրել են երկրորդ տեղը՝ արժանանալով աշխարհի առաջնության արծաթե մեդալներին։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *