Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների և ներկայացուցչության շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է մնալ Հայաստանի հասարակական-քաղաքական օրակարգի կարևոր թեմաներից մեկը։
2023 թվականի բռնի տեղահանումից հետո Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից իրականացվել են բազմաթիվ և բազմաբնույթ ճնշումներ Արցախի իշխանության այն ներկայացուցիչների, այդ թվում՝ քաղաքական ուժերի նկատմամբ, որոնք շարունակել են իրենց գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում։
Ըստ այս գնահատականի՝ այդ գործողությունների հիմնական նպատակը եղել է Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումը և Արցախի պետականության էջի վերջնական փակումը։ Այս տեսակետի համաձայն՝ նման քայլերը համընկնում են Ադրբեջանի կողմից առաջ քաշվող պահանջների հետ, որոնք, ըստ պաշտոնական Բաքվի հայտարարությունների, ներկայացվում են որպես այսպես կոչված «խաղաղության օրակարգի» առաջմղման նախապայմաններ։
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ այս գործընթացում անմիջական ներգրավվածություն ունի(Համակարգում է) Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը ծնունդով Արցախի Մարտունու շրջանից է։
Վերջին օրերին տարբեր շրջանակներում շրջանառվում են պնդումներ, ըստ որոնց՝ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը համակարգում է գործընթացներ, որոնք, այդ պնդումների հեղինակների գնահատմամբ, ուղղված են Արցախի պետական ինստիտուտների և ներկայացուցչության գործունեության դադարեցմանը։
Նույն աղբյուրների համաձայն՝ այդ նպատակով, օգտագործվում են նաև որոշ արցախյան հասարակական կազմակերպություններ և սոցիալական ցանցերում ակտիվ արցախցիներ։ Բացի այդ, տեղեկություններ են շրջանառվում, թե Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումների ընթացքում այս հարցը նույնպես եղել է քննարկման առարկա, և հայկական կողմը խոստացել է քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։
Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ փորձեր են արվում նաև ազդելու Արցախի Ազգային ժողովի նախագահի ընտրության գործընթացի վրա։ Մասնավորապես, պնդվում է, որ ճնշումներ են գործադրվում «Ազատ հայրենիք» խմբակցության ներկայացուցիչների նկատմամբ, իսկ այդ ճնշումների աղբյուրը, ըստ նույն տեղեկությունների, Բաքուն է։ Այդ պայմաններում, նոր Ազգային ժողովի նախագահի ընտրությունը կարող է հայտնվել լուրջ դժվարությունների առաջ։
Շարունակելի..…
Leave a Reply