Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը | Քաղաքականություն

Written by

in

Լրագրողների հետ ճեպազրույցում «Ուժեղ Հայաստան  դաշինքի ներկայացուցիչ փաստաբան Արամ Վարդևանյանը հայտնել է, որ  Կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Ուժեղ Հայաստան» դաշինքից ընտրված պատգամավոր Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը՝ ժամը 13։00-ն։

Նա ասել է, որ իրենք գտնվում էին այն փուլում, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը խորհրդակցության արդյունքում պետք է որոշում կայացներ՝ տալ կամ չտալ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն։

«ԿԸՀ-ն որոշեց, որ նիստը պետք է հետաձգվի և շարունակվի հուլիսի 22-ին՝ ժամը 13։00-ին»,- ասել է Վարդևանյանը։

 

 

 

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *