Մոսկվայում 11 տարի անց հանցագործի ԴՆԹ-ի շնորհիվ բացահայտվել է բանկից 9 միլիոն ռուբլու կողոպուտը

Written by

in

Իրավապահները պարզել են 2015 թվականի ամռանը Մոսկվայի Վարշավյան խճուղում գտնվող բանկի կողոպուտի մեջ կասկածվողի ինքնությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Տղամարդուն հաջողվել է հայտնաբերել 11 տարի անց՝ հանցագործությունից հետո նրա դեն նետած հագուստի վրա հայտնաբերված ԴՆԹ-ի միջոցով, հայտնել է մայրաքաղաքի դատախազությունը։

Գերատեսչության տվյալներով՝ աշխատանքային օրվա վերջում բանկի մասնաճյուղ է ներխուժել կարմիր բաճկոնով և դեմքին կապրոնե գուլպա քաշած տղամարդ։ Ատրճանակով սպառնալով աշխատակիցներին՝ նա պահանջել է մնալ տեղերում, ապա հափշտակել է տարբեր արժույթներով ընդհանուր առմամբ ավելի քան 9 միլիոն ռուբլի և դիմել փախուստի։

Կողոպուտից հետո չարագործը փոխել է հագուստը, իսկ կարմիր բաճկոնը դեն նետել բանկի հարևանությամբ գտնվող բակում։ Այն հայտնաբերել են օպերատիվ աշխատակիցները։ Փորձաքննությունը հագուստի վրա հայտնաբերել է հանցագործի ԴՆԹ-ն, որը ներառվել է դաշնային տվյալների բազայում։

11 տարի անց տվյալները համընկել են առողջությանը ծանր վնաս պատճառելու համար Տվերի մարզի ուղղիչ գաղութում պատիժ կրող տղամարդու պրոֆիլի հետ։ Լրացուցիչ փորձաքննությունը հաստատել է, որ կասկածյալը և կողոպուտի օրը տեսախցիկների արձանագրած անձը նույն մարդն են։

Ցուցմունքներ են տվել նաև տուժածները։ Բանկի աշխատակցուհիներից մեկը, որին հարձակվողն ամենամոտն էր կանգնել, ճանաչել է նրան։

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով ավազակային հարձակման համար։ Հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական գործն ուղարկվել է դատարան։ Մեղադրյալը կալանքի տակ է, հայտնել են դատախազությունից։

դիտվել է 12 անգամ

Լրահոս


Թուրքիայից Հունաստան են արտահանձնել «Չինացուն», որը կասկածվում է 2024 թվականին Աթենքի բենզալցակայանում մաֆիոզիի սպանության մեջ



Լրագրողներին սպանելու կոչի դեպքով քրեական վարույթ չի հարուցվել



Բաղդադը չպետք է Թրամփի ձեռքին գործիք դառնա սահմանների հարցում․ Խամենեիի խորհրդական



Մոսկվայում 11 տարի անց հանցագործի ԴՆԹ-ի շնորհիվ բացահայտվել է բանկից 9 միլիոն ռուբլու կողոպուտը



Ոսկեպար բնակավայրի «Ձիանու ուրթ» կոչվող խոտհարքներում խոշոր հրդեհ է բռնկվել



Մայր աթոռում դուրս է բերվել Սուրբ Գեղարդը. այն Մոմավառության աղոթասրահում կմնա մինչև Երեկոյան ժամերգության ավարտը



Բունդեսթագը նվազեցրել է էլեկտրաէներգիայի հարկը, խմիչքներում շաքարի հարկ սահմանել և բարձրացրել թունդ ալկոհոլի ակցիզները



Վճռաբեկի որոշումը զայրացրել է մասիսցիներին. Hraparak.am



Հայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականում



Հայաստանում առաջիկա օրերին անձրև և ձյուն է սպասվում, ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով



Արարատի քրեական ոստիկանները բացահայտել են մեքենայի հրկիզման դեպքը․ երկու անձ ձերբակալվել է (տեսանյութ)



«Հիվանդ խոզեր են ներմուծում, ՍԱՏՄ-ից ինձ սպառնում են՝ դատի տալ, եթե շարունակեմ հրապարակել իմ իմացածը». իշխանություն



Հայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականում



Հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո



Պայթյունի հետևանքով յոթ մարդ մահացել է, 97-ը՝ վիրավորվել



«Նրան կալանավորելով՝ իշխանությունը փորձում է տեղ բացել ՔՊ թեկնածուի համար»․ Նաիրի Հոխիկյան



Պատմական արդյունք. Հայաստանը ներկայացնող գեղասահորդներն արժանացել են բրոնզե մեդալի



Բախվել են «Nissan Rogue»-ը և «Nissan Note»-ը, վերջինը գլխիվայր շրջվել է



Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը



Արցախի մասին «Տնից լավ տեղ չկա» վավերագրական ֆիլմն ընդգրկվել է «Օսկարի» հավակնորդների ցանկում



«Մի գաղտնիք եմ ուզում բացել»․ Արամ Վարդևանյան



«Պետք է ձևավորել նոր, ազգային իշխանություն»․ Արեգնազ Մանուկյան



«ՏԻՄ այն ղեկավարները, ովքեր չեն անցնում իր «թրի» տակով, դառնում են տոտալ ճնշումների թիրախ»․ Արմեն Հովասափյան



Երևանի կրթահամալիրներից մեկից 11-ամյա աշակերտը տեղափոխվել է հիվանդանոց



ՀԱՊԿ-ը չի բարձրացնում Հայաստանին կազմակերպությունից հանելու հարցը. Մասադիկով

Ամենաընթերցվածները



Շուտով


Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը


Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը


Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը


Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը


Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *