Սկանդալային բացահայտում անեմ. Ս. Կարապետյանի այս նոր գործը նախապես է եղել, սպասել են հարմար պահի

Written by

in



530 օրից ավելի է, ինչ Սամվել Կարապետյանը զրկված է ազատությունից: Այս ժամանակահատվածը իր մեջ ներառում է թե՛ փաստացի կալանքը, թե՛ տնային կալանքի ժամանակահատվածը: Ունենք տևական անազատություն՝ առանց որևէ իրավական հիմքի: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Վարդևանյանի խոսքով՝ Սամվել Կարապետյանի այս նոր գործը նախապես է եղել, սպասել են հարմար պահի․

«2026 թվականի հունվար ամսին հարուցում են հերթական մի գործ, ոչինչ չեն անում, 10 ամիս սպասում են այն պահին, երբ իրենց պատկերացրած օրակարգը ձախողվում է, և դրան հաջորդում է կալանքը, որովհետև այս իշխանությունները մի բանն է, որ հստակ միշտ անում են՝ կալանքը։

Այսօր ունենք մի իրավիճակ, որ երեք ընդդիմադիր առաջնորդներ գտնվում են Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկում: Սա դասական իմաստով ժողովրդավարության ճգնաժամն է»,- ընդգծել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։


Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *