Թուրքիայի ռազմօդուժը կապահովի ՆԱՏՕ-ի օդային տարածքի պաշտպանությունը Ռումինիայում

Written by

in

Թուրքիայի ռազմաօդային ուժերի 151-րդ ռեակտիվ ավիացիոն էսկադրիլիայի հրամանատարությունը 4 ամիս շարունակ Ռումինիայում կմասնակցի ՆԱՏՕ-ի օդային տարածքի պաշտպանությանը։ Առաքելության շրջանակում 5 միավոր F-16 կործանիչ և 111 զինծառայող 4 ամիս ծառայություն կանցկացնեն Ֆետեշտիի ավիաբազայում։

Նշվում է, որ թուրք զինծառայողները Ռումինիայում ծառայության ընթացքում պատշաճ կերպով կներկայացնեն Թուրքիան և նրա զինված ուժերը՝ պահպանելով անվտանգության առաջնահերթությունը և սերտ համագործակցելով դաշնակիցների հետ։

Ընդգծվել է, որ այս առաքելությունը ՆԱՏՕ-ի անվտանգության միասնական համակարգում դաշնակիցների համերաշխության և համատեղ գործելու կարողության կարևոր դրսևորում է։

Աղբյուր՝ Ermenihaber

 

դիտվել է 7 անգամ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *