Հերթը հասավ Բուռնաշին․ «Հրապարակ»

Written by

in

«Հրապարակ»-ը գրում է․ «Դատախազությունը երեկ հայտնեց, որ երկու հայցադիմում է ներկայացրել հակակոռուպցիոն եւ սնանկության դատարաններ՝ պահանջելով բռնագանձում տարածել «Հրազդան» մարզադաշտի եւ դրան կից մի շարք անշարժ գույքերի վրա։ Այսինքն, իշխանությունը որոշել է խլել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին` Բուռնաշին պատկանող գույքերը՝ «պետական գույքի մասնավորեցման գործարքներով ստանձնած պարտավորությունների ոչ պատշաճ կատարման հիմքով»: Հակակոռուպցիոն դատարանն արդեն հայցադիմումն ընդունել է վարույթ եւ կիրառել է հայցի ապահովման միջոց` արգելանք է դրել գույքի վրա, որ սեփականատերը մինչեւ դատարանի վերջնական որոշումն այն չօտարի, չնվիրի այլ անձի եւ այլն։

Երբեմնի կարկառուն ՀՀԿ-ական, լուսահոգի Գալուստ Գրիգորիչի աներորդի Աշոտ Աղաբաբյանը 2018-ի իրադարձություններից հետո խզեց կապը հարազատ կուսակցության հետ՝ նետվելով Նիկոլ Փաշինյանի գիրկը։ Նա Սերժ Սարգսյանին եւ նրա իշխանությանը քննադատող հարցազրույցներ էր տալիս՝ դաժան որակումներ անելով: Դրանցից մեկում, օրինակ, ասում էր․ «Սերժի իշխանության ժամանակ ո՞վ կարար ինչ խոսար, Աստծուն փառք` Նիկոլ Փաշինյանը մեզ փրկեց այդ բոլորից»։ Աղաբաբյանն ակնկալում էր Փաշինյանի հովանավորությունը, պետական աջակցություն, բարեհաճ հայացք: Օրինակ, որպեսզի բարեկարգի մարզադաշտը եւ ծառայեցնի բուն նպատակին` ֆուտբոլին, այն տարիներ շարունակ որպես հագուստի տոնավաճառ էր ծառայել, իսկ դաշտն անմխիթար վիճակում էր։ Պատմում են, որ այդ ակնկալիքներով տոգորված էլ՝ Բուռնաշը խզել էր իր բոլոր շփումները նախկին կուսակիցների հետ: Միայն վերջերս է հասկացել, որ իշխանությունը ոչ միայն մտադիր չէ իրեն աջակցել, այլեւ ծրագրում է խլել իր գույքը, որը նախկին իշխանությունների բարեհաճության շնորհիվ էր ձեռք բերել»։

Մանրամասները՝ թերթի համարում։

դիտվել է 17 անգամ

Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով


Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը


Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը


Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը


Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը


Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *