Քննիչները խուզարկել են Նարեկ Նալբանդյանի՝ Հովիկ Աբրահամյանից գնած առանձնատունը. ինչ է հայտնաբերվել

Written by

in

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրերս ՀՀ քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացրել գործարար Նարեկ Նալբանդյանի առանձնատանը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ քննիչները վարույթի համար էական նշանակություն ունեցող որևէ բան չեն հայտնաբերել տանից։

«Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ գրել էր, որ «Բոնուս» սուպերմարկետների ցանցի հիմնադիր տնօրեն Անդրանիկ Մուրադյանի ինքնասպանության դեպքի առթիվ նախաձեռնված վարույթում քննիչների ուշադրության կենտրոնում հայտնված գործարարներից մեկը Նարեկ Նալբանդյանն է։ Մուրադյանի աներորդին՝ Արշավիր Հարությունյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այդ գործի առնչությամբ տվել էր Նալբանդյանի և «Սպայկա» ընկերության հիմնադիր Դավիթ Ղազարյանի անունները։

Թեև երկուսն էլ հերքել են իրենց առնչությունը Մուրադյանի ինքնասպանությանը, այնուամենայնիվ, քրեական վարույթի շրջանակում դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել գործարար Նարեկ Նալբանդյանի և «Սպայկա» ընկերության ղեկավար Դավիթ Ղազարյանի նկատմամբ։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Դավիթ Ղազարյանի տանը մինչ այս պահը խուզարկություն չի իրականացվել։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսներից մեկում Նարեկ Նալբանդյանի մասին խոսելիս հայտարարել էր, որ գործարարն ազդում է իր նյարդերի վրա։

Ուշագրավ է նաև, թե որ առանձնատուն են մտել քննիչները։ Խոսքը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատան մասին է, որը Նալբանդյանը ձեռք էր բերել վիճահարույց գործարքով։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այդ գործարքի հանգամանքները քննվում են 2022 թվականից, և մինչ օրս հրապարակայնորեն չի պարզաբանվել, թե ինչպես է արգելանքի տակ եղած գույքը հանվել աճուրդից ու վաճառվել»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 8 անգամ

Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով


Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը


Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը


Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը


Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը


Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *