Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հայտնել է, որ Գետիկ գետ է բաց թողնվել շուրջ 20 000 կարմրախայտի մանրաձուկ՝ Հայաստանի բարձր լեռնային գետային էկոհամակարգերում տեսակի պաշարների վերականգնման նախաձեռնության շրջանակում։ Նրա խոսքով, երկար տարիների ընթացքում առաջին անգամ քայլն իրականացվել է վերարտադրությանն ուղղված հետևողական աշխատանքի արդյունքում։
Մանրաձկները աճեցվել են «Սևանի իշխան» ՓԲԸ-ի գործարանում՝ Հայաստանի տարբեր գետային էկոհամակարգերից հավաքագրված մայրական կազմից։ Ծրագիրը լինելու է շարունակական՝ տարեցտարի ընդլայնելով ինչպես բացթողնման աշխարհագրությունը, այնպես էլ քանակը։
Leave a Reply