Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը կոչ է արել Ռուսաստանի հետ սահմանը փակելու որոշման մեջ բացառություններ նախատեսել։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է պահպանել սահմանը հատելու հնարավորությունը այն մարդկանց համար, որոնց ամուսինները կամ երեխաները բնակվում են Ռուսաստանում և չեն կարող տեղափոխվել Էստոնիա։
Բացի այդ, բաց սահմանը անհրաժեշտ է դիվանագետների աշխատանքի և արտաքսման ընթացակարգերի իրականացման համար։
Նախագահը չի առաջարկում չեղարկել կառավարության որոշումը, այլ միայն նախատեսել որոշակի բացառություններ։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել էին, որ սահմանի փակման հետևանքով երկու երկրների հարաբերությունները հայտնվել են բաց պատերազմի շեմին։
Հետևեք մեզ՝ այստեղ
Leave a Reply