Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Տեր-Եսայանի ֆեյսբուքյան գրառումը. «Պատասխանեմ Նիկոլ Փաշինյանին՝ լրագրողի փոխարեն.
Նախքան եվրոպական երկրների և ժողովուրդների կարծիքը քննարկելը, լավ կլիներ գոնե ծանոթանալ նրանց պատմությանը։
Ռումինացիները սեփական պատմությունը շատ լավ գիտեն։ Նրանք նույնպես հայերիս նման պատմական ծանր ճակատագիր ունեցած ժողովուրդ են, դարեր շարունակ բախվել են Օսմանյան կայսրության արշավանքներին, բռնություններին, եղեռնագործությանը, նվաճողական քաղաքականությանը և իրենց ազատության համար պայքարին։
Ռումինացիներն ունեն իրենց պատմական հերոսները, ազգային հիշողությունն ու բազմաթիվ պատմություններ։ Դրանցից ամենահայտնիներից մեկը Վլադ III Ցեպեշի՝ Դրակուլայի պատմությունն է։
Վլադը դեռ պատանի հասակում հայտնվել է օսմանյան արքունիքում՝ որպես պատանդ։ Նրա ընտանիքը ողբերգական ճակատագիր է ունեցել։ Հետագայում նա պայքարել է օսմանյան նվաճողական քաղաքականության դեմ, վերադարձել իշխանության և դարձել իր երկրի անկախության համար պայքարի խորհրդանիշներից մեկը։
Նա ի վերջո զոհվել է 1476 թվականին՝ օսմանյան զորքերի դեմ պայքարում։ Նրա պատմությունը հետագայում դարձել է համաշխարհային գրականության ու կինոյի հայտնի կերպարներից մեկի՝ Դրակուլայի նախատիպը։ Եվ այսօր էլ Վլադ Ցեպեշին ռումինացիներ ընկալում են որպես ազգային հերոս։
Իսկ հիմա վերադառնանք մեր իրականությանը։
Երբ հայ ժողովուրդը ֆիլմ է նկարահանում Մոնթե Մելքոնյանի՝ հերոս Ավոյի մասին, երբ այդ ֆիլմի ցուցադրության ընթացքում մարդիկ իրենց ազգային հպարտությունն ու հիշողությունն են արտահայտում, ինչո՞ւ եք փորձում դա ներկայացնել որպես մի բան, որի համար պետք է անհանգստանալ, թե ինչ կմտածեն այլ ժողովուրդները։
Իսկ ի՞նչ պետք է մտածենք մենք, երբ մեր պատմական հերոսների, մեր հայրենիքի և մեր ազգային արժանապատվության մասին խոսելիս մեր իսկ երկրի ղեկավարը մտահոգվում է, թե օտարներն ինչպես կընկալեն մեզ։
Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի։
Եվ վերջապես, եվրոպական երկրների մասին խոսելիս գոնե կարդացեք այդ երկրների պատմությունը։ Պատմական հիշողությունն ու ազգային ինքնությունը ծաղրի կամ քաղաքական շահարկման առարկա չեն։
Մենք պարտավոր չենք մեր հերոսների համար արդարանալ ոչ մեկի առաջ»։
դիտվել է 9 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


Leave a Reply