Պուտինը եւ Փաշինյանը կքննարկեն ռուսական ռազմակայանի թեման

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկա հանդիպման ընթացքում կքննարկեն անվտանգության հարցերն ու ռուսական ռազմական բազայի թեման։

«Անկասկած, անդրադարձ կլինի մեր ռազմաբազայի հարցին։ Այդ բազան տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովման շատ կարեւոր տարր է։ Իհարկե, հետաքրքիր կլինի լսել հայկական կողմի տեսակետը։ Հետեւաբար, օրակարգը բավականին հագեցած կլինի», – ՏԱՍՍ-ի հաղորդմամբ ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *