«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱՅՍՕՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ԴԵՂԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ․ Ի՞ՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ ՀԻՎԱՆԴԻ ՀԵՏ։
Այսօր Կառավարությունում նախատեսվում է քննարկել առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում դեղերի հատուցման կարգում փոփոխություններ կատարելու նախագիծ։
Նախագծով նախատեսվում է, որ եթե դեղի հատուցման գինը գերազանցում է սահմանված առավելագույն հատուցման չափի կրկնակին, այն դուրս է մնում ոչ միայն հատուցվող դեղերի ցանկից, այլև հատուցման գնի և առավելագույն հատուցման չափի հաշվարկներից։
Իսկ ի՞նչ է սա նշանակում հիվանդի համար։
Հատկապես վտանգված կարող են լինել՝
– Ուռուցքաբանական հիվանդություններով տառապող քաղաքացիները։
– Աուտոիմուն և ռևմատոլոգիական հիվանդություններ ունեցողները։
– Հազվագյուտ հիվանդություններով մարդիկ, որոնց բուժման համար նախատեսված դեղերը հաճախ չունեն համարժեք փոխարինող։
– Ծանր քրոնիկ հիվանդություններով քաղաքացիները, որոնց առողջական վիճակը կախված է բուժման շարունակականությունից։
– Այն հիվանդները, որոնց բժշկական ցուցումով անհրաժեշտ դեղը կարող է դուրս մնալ հատուցվող ցանկից միայն գնային շեմը գերազանցելու պատճառով։
Իսկ եթե տվյալ դեղը միակ արդյունավետ բուժո՞ւմն է։ Ո՞վ է վճարելու դրա ամբողջ արժեքը։ Ի՞նչ պետք է անի այն հիվանդը, ով չունի դեղը գնելու ֆինանսական հնարավորություն։
Բայց խնդիրը սրանով չի սահմանափակվում։
Եթե այս ամենին գումարենք նաև այն հանգամանքը, որ Հայաստանը դեռևս չի ապահովել ռեֆերենսային գների՝ գնային կողմնորոշիչների լիարժեք համակարգի ձևավորումը, ապա իրավիճակն ավելի մտահոգիչ է դառնում։
Մի կողմից՝ սահմանվում են գնային շեմեր, որոնց գերազանցման դեպքում դեղերը դուրս են մնում հատուցվող ցանկից և հաշվարկներից, մյուս կողմից՝ բացակայում է դեղերի գների համադրելիության և հիմնավորված գնագոյացման համար անհրաժեշտ գործիքը։
Այս պայմաններում դեղերի գների ձևավորումը, հատուցման չափերի որոշումը և դեղերի հասանելիության ապահովումը կարող են դառնալ անկանխատեսելի ու դժվար կառավարելի։
ԵՎ ԱՅՍ ԱՄԵՆԻ ԳԻՆԸ ՎՃԱՐԵԼՈՒ Է ՀԻՎԱՆԴԸ»։
դիտվել է 8 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


Leave a Reply