Արտաշատում 36-ամյա տղամարդն ազատությունից զրկել է 22-ամյա հարսնացուին. նա ձերբակալվել է
Նոյեմբերի 25-ին 112 ստացված ահազանգի հետքերով ոստիկաններն ու փրկարարները համատեղ գործողություն են իրականացրել Արտաշատի Դուրյան փողոցի տներից մեկում։
Տղամարդը սկզբում հրաժարվել է բացել դուռը, սակայն իրավապահների և փրկարարների միջամտությունից հետո այն բացվել է։ Աղջիկն ազատ է արձակվել և տեղափոխվել անվտանգ վայր, իսկ տղամարդը՝ ձերբակալվել։ Տան բազմոցին հայտնաբերվել է նաև ատրճանակ։
Leave a Reply