Նոյեմբերի 21-28-ը Գորիսում տեղի է ունենում «Գորիս Օփեն» շախմատի միջազգային 2-րդ մրցաշարը, որին մասնակցում է Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Իրանից և Հունգարիայից ժամանած շուրջ 100 շախմատիստ։ Մասնակիցների թվում են միջազգային գրոսմայստերներ, միջազգային վարպետներ, ՖԻԴԵ վարպետներ և վարպետի թեկնածուներ, կանանց միջազգային վարպետներ և կանանց ՖԻԴԵ վարպետներ։ Մրցաշարն անցկացվում է երկու խմբով, իսկ մրցանակային ֆոնդը կազմում է 10 միլիոն ՀՀ դրամ։ Հիմնական մրցանակներից բացի՝ սահմանված են նաև հատուկ մրցանակներ։
Leave a Reply