Ձյուդոյի Հայաստանի պատանիների հավաքականը ուսումնավարժական հավաք է անցկացնում Վրաստանի Գորի քաղաքում, հաղորդում է ՀՁՖ մամուլի ծառայությունը։
Հավաքից հետո թիմը կմասնակցի դեկտեմբերի 5-7-ը Ռիո դե Ժանեյրո քաղաքում կայանալիք «ISF Գիմնազիադա 2026» մրցումներին։ Հայաստանի հավաքականը կներկայացնեն 60 կգ քաշային Նարեկ Դավթյանը, 66 կգ քաշային Սերյոժա Գևորգյանը և 81 կգ քաշային Դավիթ Ջուլհակյանը։
Leave a Reply