Հայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ

Written by

in

Քաղաքականություն

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը ցավակցություն է հայտնել Եգիպտոսի Գիզա քաղաքում տեղի ունեցած ողբերգական հրդեհի հետևանքով զոհվածների ընտանիքներին։

«Մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում Գիզայում տեղի ունեցած ողբերգական հրդեհից զոհվածների ընտանիքներին, ինչպես նաև Եգիպտոսի բարեկամ ժողովրդին և կառավարությանը՝ բոլոր տուժածներին մաղթելով շուտափույթ ապաքինում»,- նշված է նախարարության X-ի էջում։

Եգիպտոսի Գիզա քաղաքում վառելիք տեղափոխող մեքենայի շրջվելուց և դրան հաջորդած հրդեհի հետևանքով 31 մարդ զոհվել է, ևս 21-ը՝ վիրավորվել։ Հրդեհը բռնկվել է Գիզայի Ալ-Վարաք շրջանում։ Երկրի գլխավոր դատախազության տվյալներով՝ նախնական գնահատմամբ՝ այրվել է 27 տրանսպորտային միջոց, այդ թվում՝ ավտոմեքենաներ և մոտոցիկլետներ։ Զոհերի թվի և նյութական վնասի չափի ճշտման աշխատանքները շարունակվում են։


Հետևեք
 մեզ՝ այստեղ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *