Շաբաթ օրը դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը – ԱՄԲԻՈՆ NEWS

Written by

in

Նոյեմբերի 28-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով առաքյալների տոնը նաև հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Միածնաէջ Մայր Տաճարում ժամը 10:30-ին կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։

Տոնի առիթով դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը, որը հավատացյալների երկրպագության համար մինչև ժամը 18:00-ն կմնա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մոմավառության աղոթասրահում, ուր զետեղված են նաև Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների մասունքները։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *