Նոյեմբերի 28-ին դուրս կբերվի Սուրբ Գեղարդը

Written by

in

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով առաքյալների տոնը նաեւ հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր:
Միածնաէջ Մայր Տաճարում ժամը 10:30-ին կմատուցվի Սուրբ եւ Անմահ Պատարագ։ 
Տոնի առիթով դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը, որը հավատացյալների երկրպագության համար մինչեւ ժամը 18:00-ն կմնա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մոմավառության աղոթասրահում, ուր զետեղված են նաեւ Սուրբ Թադեոս եւ Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների մասունքները։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *