«Օգտակար կլիներ փորձել հարաբերությունների հենց այդպիսի մոդել կառուցել ՝ օգտագործելով այն հանգամանքը, որ Երեւանը ձգտում է զարգացնել առեւտրատնտեսական համագործակցությունը ինչպես Ռուսաստանի եւ ԱՊՀ մյուս երկրների, այնպես էլ ԵՄ-ի հետ։ Առավել եւս, որ Երեւանի վերջին քայլերը ցույց են տալիս, որ Հայաստանը երբեք եւ ոչ մի տեղ չի հեռացել Ռուսաստանից ու չի էլ հեռանա»,- ասել է նա «Ռոսբալտ» գործակալությանը տված հարցազրույցում։
Խոսելով Հայաստանի կառավարության ներկայացրած նոր Սահմանադրության նախագծի մասին՝ Ստանիսլավ Իվանովը կարծիք է հայտնել, որ «այն վերացնում է ռեւանշիզմի բոլոր նախադրյալները»։
«Այդ գործողությունները կարելի է դիտարկել որպես ողջ հայ ժողովրդի բարօրությանն ուղղված քայլեր։ Իհարկե, ընդդիմությունն այժմ խիստ քննադատում է Փաշինյանին, բայց ես կարծում եմ, որ Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը կաջակցի այդ փոփոխություններին»,- նշել է փորձագետը։
«Փաշինյանն այսօր համապատասխանում է հայ ժողովրդի մեծամասնության շահերին։ Ենթադրենք՝ Փաշինյանը չի լինի։ Ով էլ գա նրա փոխարեն, ստիպված կլինի հաշվի նստել այն փաստի հետ, որ Հայաստանն ընտրել է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հակամարտությունների հաղթահարման ուղին։
Պետք է ուշադրություն դարձնել Փաշինյանի վերջին գործողություններին, այդ թվում՝ Մոսկվա այցելելու նրա որոշմանը։ Նա Ռուսաստանին հասկացնում է, որ պատրաստ է նրա հետ առեւտուր անել ու համագործակցել՝ դուրս չգալով ո՛չ ԵԱՏՄ-ից, ո՛չ ՀԱՊԿ-ից, չնայած վերջինում Հայաստանի ձայնի կասեցված իրավունքին։ Այսօրվա դրությամբ նման կուրսը համապատասխանում է հայ ժողովրդի մեծամասնության պահանջներին։ Վերջին հաշվով, Հայաստանի կուրսը որոշում են խորհրդարանն ու այն ընտրած ժողովուրդը, այլ ոչ թե ընդդիմությունը»,- ասել է Ստանիսլավ Իվանովը։
Leave a Reply