Փաստաբան Արսեն Բաբայանը գրել է.
«Երկու օր առաջ գրառմամբ պնդեցի, որ նոր Սահմանադրության հայտնի նախագիծը քննարկելու առիթ չկա։ Պատճառն էլ հստակ նշեցի՝ խորհրդարանական ընդդիմությունը հստակ հայտարարել է, որ չի ապահովելու անհրաժեշտ վեց ձայնը, ուստի նախագիծը հանրաքվեի չի դրվելու։ Քանի որ լրատվամիջոցների ներկայացուցիչները շարունակում են հարցնել այս մասին, փորձեմ ավելի հստակ ձևակերպել միտքս։
Եթե ընդդիմությունը հայտարարում է, որ մերժում է նախագիծը, ապա այն հանրային ու քաղաքական օրակարգի մաս չի դառնալու։ Ավելի պարզ ասած՝ նախագիծն արժեք չունի այնքան ժամանակ, քանի դեռ այն հանրաքվեի դնելու իրական հնարավորություն չկա։ Իսկ մի նախագիծ, որն ընդունվելու անգամ տեսական հնարավորություն չունի, բովանդակային քննարկման արժանի չէ։
Հետևաբար, կարծում եմ՝ նախագծի բովանդակությունը քննարկման առարկա դարձնելն անհարգալից վերաբերմունք կլինի հենց ընդդիմության նկատմամբ։ Այդպես կստացվի, թե չենք հավատում այն մերժելու մասին ընդդիմության հայտարարությանը։ Իսկ դրան չհավատալը կնշանակի ընդդիմությանը մեղադրել նիկոլական լինելու մեջ։
Լրագրողներից մեկը, սակայն, մի հարց տվեց, որն ինձ լրջորեն մտահոգեց՝ իսկ ի՞նչ անել, եթե հենց ընդդիմությունն է նախագծի բովանդակությունը դարձնում խոր քննարկման առարկա։
Այդ հարցի պատասխանը գիտեմ, բայց ուղիղ ասելն անհարմար կլինի…»։
դիտվել է 7 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Էլիանորա Մանանդյանը
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


Leave a Reply