Մահացել է անվանի երաժշտագետ, պրոֆեսոր Արմեն Բուդաղյանը – ԱՄԲԻՈՆ NEWS

Written by

in

Խոր ցավով տեղեկացանք անվանի երաժշտագետ, պրոֆեսոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Քոլեջի լավագույն բարեկամ և աջակից Արմեն Բուդաղյանի մահվան մասին։

 

Արմեն Բուդաղյանն իր ողջ գիտակցական կյանքը նվիրել է հայ երաժշտության ուսումնասիրմանը, հանրահռչակմանը և սերունդների կրթությանը։ Նրա գիտական ու մանկավարժական գործունեությունը նշանակալի ներդրում է հայ երաժշտական մշակույթի պահպանման և զարգացման գործում։

 

Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի համար Արմեն Բուդաղյանը եղել է սրտացավ և նվիրյալ բարեկամ։ Նա մշտապես աչքի է ընկել երաժշտարվեստի հանդեպ անմնացորդ նվիրումով, կրթական արժեքների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքով և մարդկային բացառիկ համեստությամբ։

 

Նրա ներկայությունը, իմաստուն խոսքն ու հարուստ կենսափորձը դեռ երկար կմնան մեր հիշողություններում։

 

Ցավակցում ենք Արմեն Բուդաղյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին, սաներին և հայ երաժշտարվեստի ողջ հանրությանը։

 

Հանգչեք խաղաղությամբ, սիրելի՛ Արմեն Բուդաղյան։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *