ՀՀ կառավարությունը հաստատել է Հայաստանում չլիցենզավորված կազմակերպիչների խաղային կայքերի արգելափակման և դրանց օգտին ֆինանսական գործարքների սահմանափակման կարգը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նոյեմբերի 26-ի նիստում։
Պետական եկամուտների կոմիտեն վարելու է արգելափակման ենթակա կայքերի միասնական էլեկտրոնային ցանկը։
Դրանում ընդգրկվելու են նաև խաղային հարթակների հայելային կամ փոխարինող տիրույթներն ու դրանց պատկանող ապրանքային նշանները։ Ինտերնետային ծառայությունների օպերատորները կայքերի հասանելիությունը սահմանափակելու են հաստատված տվյալներն իրենց հասանելի դառնալուց հետո առավելագույնը երկու աշխատանքային օրվա ընթացքում։
Նույն ժամկետում բանկերն ու վճարահաշվարկային կազմակերպությունները պետք է սահմանափակեն համապատասխան ֆինանսական գործարքները։
Որոշումն ուժի մեջ է մտնելու «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքն ամբողջությամբ գործողության մեջ դրվելու օրվանից։
դիտվել է 6 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Էլիանորա Մանանդյանը
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


Leave a Reply