97 միլիոն դրամի մաքսատուրքից ազատման արտոնություն՝ նախկին ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանի երկու ընկերություններին

Written by

in

Գործարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող երկու ընկերությունները կառավարությունից արտոնություն կստանա։ Այս մասին գրում է Aysor․am-ը։

Մասնավորապես, «Ալեքս տեքստիլ» ընկերությանը 97 միլիոն դրամի մաքսատուրքից ազատման արտոնություն կտրվի։

Ընկերությունը շուրջ 1.5 մլրդ դրամի ապրանք է ներմուծելու՝ ոչ ԵՏՄ անդամ պետությունից։ Ներդրումային ծրագրով նախատեսվում է 105 մլն դրամ ներդնել արտադրական հաստոցների, 12 մլն դրամ՝ բեռնատար ավտոմեքենաների ձեռքբերման, ինչպես նաև շուրջ 1.5 մլն դրամ՝ հումքի համար։

Ներկայումս ընկերությունում առկա է 465 աշխատատեղ՝ 220 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2027 թվականը ընկած ժամանակահատվածում նախատեսվում աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 485-ի՝ 230 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն կստանա նաև մյուս՝ կանացի և մանկական զուգագուլպաների, կիսագուլպաների և գուլպաների արտադրությամբ զբաղվող «Ալեքս Սոկս» ընկերությունը, կազատվի 7.3 մլն դրամի մաքսատուրքից։

Ընկերությունը նախատեսում է 146 մլն դրամի ապրանք ներմուծել։

Ներկայումս ընկերությունում առկա է 65 աշխատատեղ՝ 215 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2027 թվականը ընկած ժամանակահատվածում նախատեսվում աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 75-ի՝ 220 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։

Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։

դիտվել է 5 անգամ

Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով


Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը


Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը


Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


Նոյեմբերի 26-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Էլիանորա Մանանդյանը


Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը


Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


Նոյեմբերի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը


Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *