Ինչպե՞ս փրկել երկիրը. քիչ հավանական է, որ Փաշինյանը որևէ պարագայում որոշի կամավոր թողնել վարչապետի պաշտոնը. «Փաստ»

Written by

in


«Փաստ» օրաթերթը գրում է.

 svpressa.ru–ն «Հայերը վերջին հնարավորությունն ունեն փրկել երկիրը՝ հեռացնելով Փաշինյանին» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա, եթե բնակչությունը դեմ քվեարկի նոր Սահմանադրության նախագծին։ Ավելին, նա ասել է, որ եթե քաղաքացիները աջակցեն նախագծին, նա Ադրբեջանի հետ կկնքի խաղաղության պայմանագիր, ապա կրկին հրաժարական կտա։ Նա նաև հավելել է, որ ոչ մի դեպքում չի պատրաստվում հրաժարական տալ, մինչև Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր չստորագրվի, և որ ընդդիմությունը խաղաղության վերջնական խոչընդոտն է։ Այսպիսով, արդյո՞ք հայերը իսկապես կողմ կքվեարկեն, իսկ եթե ոչ, ապա արդյո՞ք Փաշինյանը կկատարի իր խոստումը։ Կամ արդյո՞ք Ադրբեջանի հետ կարգավորումից հետո ցանկացած դեպքում հեռանալու նրա խոստումը ինչ-որ կերպ ակնարկ է, որ Հայաստանը կարող է անհետանալ որպես պետություն։

«Փաշինյանը, անշուշտ, պոպուլիստ է և խոսքեր է քամուն տալիս, բայց քիչ հավանական է, որ նա որևէ պարագայում որոշի կամավոր թողնել վարչապետի պաշտոնը, – կարծում է Ռուսաստանի Դաշնության կառավարությանը կից Ֆինանսական համալսարանի դոցենտ Վլադիմիր Բլինովը,– իրականում չկա որևէ երաշխիք, որ հայերը կքվեարկեն այնպիսի Սահմանադրության օգտին, որը կհեռացնի Լեռնային Ղարաբաղը որպես Հայաստանի մաս համարող կետը։ Դա շատ դժվար է պատկերացնել: Իհարկե, Ադրբեջանը ուժեղ պետություն է և սպառնում է Հայաստանին, բայց մյուս կողմից՝ շատ դժվար է նման Սահմանադրության ընդունումը հնարավոր համարել։ Պետության համար չափազանց նվաստացուցիչ կլինի ընդունել նման Սահմանադրություն այնպիսի հարևանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար, որի հետ առկա են բավականին երկիմաստ հարաբերություններ։ Հետևաբար, կարելի է վստահ լինել, որ Փաշինյանն իր իշխանությունը ոչ մեկին չի զիջի և կգտնի մի շարք նոր հանգամանքներ նոր պայմաններում ու երկրի քաղաքական համակարգի նոր կառուցվածքի պայմաններում իշխանությունը պահպանելու համար»։

«Հայաստանի նոր Սահմանադրության նախագծում չպետք է հղում լինի Հայաստանի անկախության հռչակագրին, ինչը Բաքուն է պնդում,– ասել է քաղաքական վերլուծաբան Միխայիլ Նեյժմակովը,– գոնե Նիկոլ Փաշինյանը և իշխող կուսակցության առանցքային դեմքերը արդեն իսկ փաստարկներ են բերել, թե ինչու Սահմանադրությունը չպետք է հղում անի այդ փաստաթղթին։ Հայտարարվել է նաև մի շարք այնպիսի կազմակերպչական փոփոխությունների մասին, ինչպիսին է երկրի Անվտանգության խորհրդի վերացումը»։

svpressa.ru.– Արդյո՞ք Փաշինյանը հանրաքվե կանցկացնի, թե՞ կգտնի այն շրջանցելու ճանապարհ։ Նա, կարծես, վաղուց է խոստացել անցկացնել այն, բայց դեռ չի արել։ Ե՞րբ կարող ենք սպասել դրան։

– ՀՀ Սահմանադրության 202-րդ հոդվածի համաձայն, Ազգային ժողովը պետք է ընդունի նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու մասին որոշում ձայների երկու երրորդով։ Իշխող «ՔՊ» կուսակցությունն այժմ ունի բացարձակ մեծամասնություն խորհրդարանում, բայց չունի սահմանադրական մեծամասնություն, այսինքն՝ երկու երրորդի մեծամասնություն։ Արդյունքում, գնդակն այժմ ընդդիմության դաշտում է։ Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը իրական հնարավորություն կունենա հանրաքվե անցկացնելու, եթե անցկացնի արտահերթ խորհրդարանական ընտրություններ և ապահովի իր կուսակցության համար սահմանադրական մեծամասնություն։ Դա հնարավոր է, եթե բողոքող ընտրազանգվածը քաղաքականապես ապամոբիլիզացված լինի։ Սակայն պարզ է, որ նոր ընտրությունները միշտ էլ ռիսկեր են պարունակում։

svpressa.ru.–Ի՞նչ կարող է լինել հանրաքվեի արդյունքում:

– Ինչպես հայտնի է, 2026 թվականի հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններում իշխող «ՔՊ» կուսակցությունը ստացել է ձայների 49,74%-ը։ Եթե հիպոթետիկ հանրաքվեի ժամանակ այլ պատճառներով բողոքի տրամադրությունների զգալի աճ չլինի, ապա Նիկոլ Փաշինյանը կարող է հնարավորություն ունենալ ապահովելու ընտրողների կեսից ավելիի աջակցությունը։

svpressa.ru.– Կպահի՞ Փաշինյանը իր խոստումը, եթե մեծամասնությունը դեմ քվեարկի։

– Եթե հիպոթետիկ հանրաքվեում Սահմանադրության նախագիծն աջակցություն չստանա, ապա Փաշինյանը կարող էր հրաժարական տալ վարչապետի պաշտոնից գոնե ժամանակավորապես։ Դա նրան չի խանգարի պահպանել ազդեցության այլ լծակները։ Հետևաբար, միայն Փաշինյանի հրաժարականը չի նշանակում «ՔՊ» կողմից իշխանության կորուստ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *