Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները Հայաստանում են

Written by

in

Հայաստանում նոյեմբերի 26-27-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում կանցկացվի հայաստանյան և ադրբեջանական քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների մասնակցությամբ երկկողմ լայնածավալ քննարկում՝ կլոր սեղանի ձևաչափով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունից, քննարկման ընթացքում անդրադարձ կարվի 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի ընթացքում հաստատված խաղաղության օրակարգին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի ամրապնդման և ինստիտուցիոնալացման նախաձեռնություններին, երկու հանրությունների միջև փոխվստահության ձևավորմանն ու զարգացմանն ուղղված միջոցառումներին, Հարավային Կովկասում կայուն տնտեսական համագործակցության, առևտրի և հաղորդակցական ուղիների ձևավորման հնարավորություններին, մարդասիրական հարցերին, երիտասարդության հետ աշխատանքին և կրթությանը, ինչպես նաև երկու երկրների քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների միջև ուղիղ և երկարաժամկետ կապերի հաստատման հեռանկարներին։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ կլոր սեղանին մասնակցող ադրբեջանական պատվիրակության անդամները Հայաստան են ժամանել ցամաքային սահմանի սահմանազատված և սահմանագծված հատվածով:

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների պատվիրակությունը Հայաստան էր այցելել նաև 2026 թվականի փետրվարի 13-ին՝ կրկին ցամաքային սահմանի սահմանազատված և սահմանագծված հատվածով։

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *