Իսակովի պողոտայում բшխվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը, վերջինը բшխվել է բենզալցակայանի գովազդային վահանակին և գլխիվայր շրջվել

Written by

in

Իսակովի պողոտայում բшխվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը, վերջինը բшխվել է բենզալցակայանի գովազդային վահանակին և գլխիվայր շրջվելԱյսօր՝ նոյեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ մաքսային կոմիտեի հարևանությամբ, բախվել են «Nissan Altima» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով «Nissan Altima»-ն այնուհետև բախվել է վթարի հարևանությամբ գործող բենզալցակայանի գովազդային սյանը, ապա բազալտե եզրաքարին և  գլխիվայր հայտնվել բենզալցակայանի տարածքում։

Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել բենզալցակայանի աշխատակիցները և Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *