Իսակովի պողոտայում բախվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներ

Written by

in

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ մաքսային կոմիտեի հարևանությամբ, բախվել են «Nissan Altima» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Nissan Altima»-ն այնուհետև բախվել է վթարի հարևանությամբ գործող բենզալցակայանի գովազդային սյանը, ապա բազալտե եզրաքարին և  գլխիվայր հայտնվել բենզալցակայանի տարածքում։

Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել բենզալցակայանի աշխատակիցները և Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Շտապօգնության բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գնդի հրամանատարի տեղակալ Գարիկ Ավետիսյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Անդրանիկ Սաֆարյանն ու Յուրա Միրզախանյանը։Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արթուր Ադամյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

դիտվել է 3 անգամ

Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով


Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը


Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը


Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


Նոյեմբերի 26-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Էլիանորա Մանանդյանը


Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը


Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


Նոյեմբերի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը


Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *