Լիահույս եմ, որ Գագիկ Ծառուկյանը ազատ կարձակվի և կշարունակի իր գործունեությունը. Գառնիկ Դանիելյան

Written by

in

Այսօր Գագիկ Ծառուկյանի ծննդյան օրն է, գրում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Իշխանությունները նախ ապօրինաբար զրկեցին վերջինիս քաղաքական ուժին Ազգային ժողովում ներկայացված լինելու հնարավորությունից, ապա շինծու գործերի շրջանակում հետապնդում սկսեցին անձամբ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ։

Գագիկ Ծառուկյանն իր գործունեության տարիներին նշանակալի դեր է ունեցել բազմաթիվ ընտանիքների կյանքում՝ աջակցելով մտավորականներին, մշակույթի գործիչներին, մարզիկներին, սպորտի և բազմաթիվ այլ ոլորտների զարգացմանը:

Ցավալի է, որ այսօր նրա անունը հայտնվել է քաղբանտարկյալների ցանկում։ Սա այն գինն է, որը, ըստ էության, ստիպված են վճարել իշխանություններին ընդդիմացող այն քաղաքական ուժերն ու գործիչները, որոնք չեն համաձայնում սպասարկել իշխանությունների վարած քաղաքական օրակարգը և չեն հրաժարվում սեփական դիրքորոշումից։

Այստեղ կա մի կարևոր սկզբունք, որի շուրջ բոլորս պետք է համախմբվենք։ Մենք պետք է վերջ դնենք «իմ քաղբանտարկյալը» և «քո քաղբանտարկյալը» բաժանումներին։ Անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն է ներկայացնում տվյալ անձը, ինչ կուսակցական պատկանելություն ունի կամ ինչ քաղաքական հայացքներ է դավանում՝ մարդու իրավունքների և ազատության հարցում չպետք է լինեն ընտրովի մոտեցումներ։ Քաղբանտարկյալների ազատության համար պետք է պայքարել՝ անկախ նրանց քաղաքական պատկանելությունից և դիրքորոշումից։

Լիահույս եմ, որ Գագիկ Ծառուկյանը ազատ կարձակվի և կշարունակի իր գործունեությունը թե՛ քաղաքականության, թե՛ սպորտի, սոցիալական և հասարակական կյանքի տարբեր բնագավառներում։

Ծնունդդ շնորհավոր, Գագիկ Ծառուկյան։

Ազատությո՛ւն քաղբանտարկյալներին»։

դիտվել է 8 անգամ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *