«Անսովոր վիրուսի» տարածման վտանգ․ երկրի իշխանություններն արձագանքել են

Written by

in


Սոցիալական ցանցերում տարածված տեղեկություններն այն մասին, թե Ղազախստանի Ալմաթի քաղաքի հիվանդանոցները գերբեռնված են «անսովոր վիրուսի» տարածման հետևանքով, չեն հաստատվել։

Ինչպես հաղորդում է  «ՏԱՍՍ»-ը, Ղազախստանի առողջապահության նախարարության սանիտարահամաճարակային վերահսկողության կոմիտեի նախագահ և երկրի գլխավոր սանիտարական բժիշկ Սարխաթ Բեյսենովան ընդգծել է՝ հետաքննությունը ցույց է տվել, որ հիվանդանոցների գերբեռնվածությունը բնորոշ է համաճարակի սեզոնին։

 «Սոցիալական ցանցերում տեղեկություններ են տարածվում ենթադրյալ անսովոր վիրուսի մասին՝ պնդումներով, թե Ալմաթիի մանկական վարակիչ հիվանդանոցները գերծանրաբեռնված են։ Իրական իրավիճակը գնահատելու նպատակով Ալմաթիի հանրային առողջապահության վարչության և քաղաքի հանրային խորհրդի ներկայացուցիչներն այցելել են մանկական վարակիչ հիվանդանոցներ», – նշել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։ 

Բեյսենովայի խոսքով՝ դաշտային այցելությունների ընթացքում պարզվել է, որ «ստեղծված իրավիճակը պայմանավորված է սուր շնչառական վիրուսային վարակների և գրիպի սեզոնային աճով, բնորոշ է տարվա այս եղանակին, և բժշկական հաստատությունները գործում են բնականոն ռեժիմով»։ 


Հետևեք
 մեզ՝ այստեղ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *