Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը․
նոյեմբերի 25-ի ցերեկը, 29-ի երեկոյան ժամերին, 30-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, 25-ի ցերեկն առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։ Նոյեմբերի 26-28-ին, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 25-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 20-25մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը կնվազի 5-8 աստիճանով։
Մայրաքաղաքում նոյեմբերի 25-ի ցերեկը, 29-ի երեկոյան ժամերին, 30-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Նոյեմբերի 26-28-ին, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Leave a Reply