Արյե Լայթսթոուն. Փաշինյանը մեծ խիզախությամբ պատրաստ է գնալ քաղաքական ռիսկերի

Written by

in

«Երբ ի սկզբանե մտածում էինք այս նախագծի մասին, կարծում էինք, որ ներդրումները կչափվեն հարյուրավոր միլիոններով: Այսօր ես լիովին վստահ եմ, որ դրանք կչափվեն միլիարդներով եւ, կարծում, եմ կգերազանցեն տասնյակ միլիարդները», – ասել է նա Հանրային Ռադիոյի «Կիրակի» հաղորդմանը տված հարցազրույցում: 
Արյե Լայթսթոունը հստակեցրել է, որ «բուն 42.5 կիլոմետրանոց հատվածը կչափվի հարյուրավոր միլիոններով, բայց խողովակաշարերի եւ նոր Միջին միջանցքով տեղափոխվող ապրանքների հայեցակարգը չափվելու է տասնյակ միլիարդներով»:
«Վարչապետ Փաշինյանի, նախագահ Թրամփի եւ նախագահ Ալիեւի խիզախ առաջնորդության շնորհիվ մենք ստեղծել ենք բոլորովին նոր միջանցք։ Այն կսկսվի երկաթուղուց ու ավտոճանապարհից, բայց կընդլայնվի՝ ներառելով գազամուղներ, նավթամուղներ, էլեկտրահաղորդման գծեր եւ թվային մալուխներ, որպեսզի ամբողջ Միջին միջանցքը կենսունակ դառնա», – ասել է ամերիկացի պաշտոնյան:
Մեկնաբանելով այն փաստը, որ TRIPP նախագծի մեկնարկը տրվել է այն դեպքում, երբ պատրաստ է դրա միայն նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումը,
Արյե Լայթսթոունն ասել է.
«Մենք հստակ գիտենք՝ որտեղ են կառուցվելու երկաթուղին եւ ավտոճանապարհը, հետեւաբար, կարող ենք սկսել այն տեղից, որտեղ դրանք անցնելու են՝ Սյունիքի մարզից, Իրանի հետ սահմանի երկայնքով: Որքան շուտ սկսենք շինարարությունը, այնքան ավելի լավ կլինի բոլորիս համար: Տեխնիկատնտեսական հիմնավորումը մեզ որեւէ նոր բան չի ասի այն մասին, թե որտեղից ենք սկսում եւ որտեղ ենք ավարտում, այն պարզապես ցույց կտա կառուցվելիք ենթակառուցվածքների ծավալը»։ 
Անդրադառնալով Հայաստանի վարչապետի վերջերս արված հայտարարությանն այն մասին, որ TRIPP-ի որոշ հատվածներ կարող են անցնել ոչ թե Մեղրիի շրջանով, այլ Հայաստանի այլ մասերով, ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականն ասել է.
«Հայաստանի ժողովուրդն աներեւակայելիորեն իմաստուն ընտրություն է կատարել՝ ընտրելով իր վարչապետին։ Նա մի մարդ է, որը պատրաստ է մեծ խիզախությամբ գնալ քաղաքական ռիսկերի։ Ես հանդիպում եմ բազմաթիվ պետությունների ղեկավարների հետ եւ գտնել մեկին, ով ունի թե՛ խիզախություն, թե՛ տեսլական, այնքան էլ հեշտ չէ։ 
Այո, մեր նախնական պայմանավորվածությամբ TRIPP միջանցքը պետք է լիներ Սյունիքի մարզում` երկաթուղին ու ավտոճանապարհը, եւ, անկեղծ ասած, խողովակաշարն էլ պետք է այնտեղով անցներ, բայց ձեր վարչապետը դիմեց մեզ եւ ասաց՝ դա այն տեղը չէ, որտեղով պետք է անցնի խողովակաշարը, դա ամենատրամաբանական երթուղին չէ եւ այն առեւտրային առումով ավելի քիչ շահավետ կլինի։ Կարո՞ղ ենք դիտարկել TRIPP-ի հայեցակարգը Հայաստանի այլ հատվածներում ընդլայնելու հնարավորությունը։ Եվ ես պատասխանեցի՝ դուք իմ գործընկերն եք, մենք կդիտարկենք ցանկացած քայլ, որը լավագույնս կաշխատի այստեղ գործող բիզնեսի համար եւ թույլ կտա տարածաշրջանի երկրներին ավելի մեծ հաջողությունների հասնել»։ 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *