Սև ուրբաթից մինչև Ամանոր՝ մինչև 72.000 դրամ քեշբեք C360 Mastercard-քարտապաններին

Written by

in

Հասարակություն

Մինչև 60.000 ՀՀ դրամ քեշբեք C360 Mastercard-ով և մինչ 12․000 ՀՀ դրամ քեշբեք Գլոբբինգով առաքումների համար: Կոնվերս Բանկը հայտարարում է հաճախորդների խրախուսման հերթական արշավի մասին: Այն կմեկնարկի Սև ուրբաթին՝ նոյեմբերի 27-ին, և կգործի մինչև դեկտեմբերի 31-ը՝ ներառելով նաև ամանորյա գնումների շրջանը։

Ինչ է առաջարկում Բանկը

Կոնվերս Բանկն իր C360 Mastercard քարտապաններին առաջարկում է կատարել առցանց գնումներ ամերիկյան լավագույն առևտրի կետերում, ինչպես նաև Amazon, eBay հարթակներում` անկախ դրանց գրանցման վայրից, և.

  • ստանալ մինչև 20% քեշբեք (առավելագույնը` 60.000 ՀՀ դրամ) Կոնվերս Բանկից, եթե մասնակցել եք նախորդ տարի Mastercard-ի հետ անցկացված արշավին,

  • մինչև 15% քեշբեք (առավելագույնը` 50.000 ՀՀ դրամ), եթե մասնակցում եք առաջին անգամ, 

  • ինչպես նաև փոխադրման արժեքի մինչև 50%-ի չափով քեշբեք (առավելագույնը` 12.000 ՀՀ դրամ) Globbing-ի առաքման  ծառայությունից օգտվելու դեպքում:

Արշավին կարող են մասնակցել․

  • Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները, ովքեր բաժանորդագրված են C360 Neo Light, Neo, Nektar, Ultra, Elite, Signature կամ Synergy փաթեթներից որևէ մեկին և ունեն Mastercard քարտ,

  • Նոր հաճախորդները, ովքեր արշավի ընթացքում կբաժանորդագրվեն նշված փաթեթներից որևէ մեկին և կստանան Mastercard քարտ։

Արշավին մասնակցելու և Կոնվերս Բանկից գումարի վերադարձ ստանալու համար նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ կատարեք առցանց գնումներ C360 Mastercard-երով ԱՄՆ առևտրի և սպասարկման կետերում, Amazon և eBay հարթակներում։

Քեշբեքի գումարը կփոխանցվի Ձեր հաշվարկային հաշվին արշավի ավարտից հետո՝ երկամսյա ժամկետում։

Կոնվերս Բանկի արշավի մանրամասների համար այցելեք Բանկի կայք կամ զանգահարեք 010 511 211, իսկ Globbing-ի առաջարկի համար այցելեք globbing.com:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *