«Ուժեղ Հայաստան»-ն իր վճռական «ոչ»-ն արձանագրել է, 6 ձայն ստանալու հեռանկար չկա. Արամ Վարդևանյան

Written by

in

«Ուժեղ Հայաստանն» իր վճռական «ոչ»-ն արձանագրել է, 6 ձայն ստանալու հեռանկար չկա:  Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխխոսնակ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը:

«Ինչ վերաբերում է ճնշումներին, այս իշխանություններից, իհարկե, ամեն ինչ էլ սպասելի է, ես առաջին անգամ եմ լսում  ձևակերպումը, որը ասացիք, այսինքն հիմա կալանքներից դեռ չեն խոսում, հա, երևի, դեռ ուրիշ բնույթից են խոսում, ամեն ինչ էլ սպասելի է այս իշխանություններից, առնվազն կարող եմ ասել, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը գիտակցում է այն պատասխանատվությունը, գիտակցում է այն բեռը,  վստահությունը, որը ստացել է մեր հայրենակիցներից և դրա շրջանակներում հստակ և վճռական «ոչ»-ը, որը մենք արձանագրել ենք։ Սա է»,- ասաց Վարդանևյանը՝ մեջբերելով իշխանության դիտարկումները, թե ընդդիմությանը վերբալ ճնշումների կենթարկեն՝ Սահմանադրության փոփոխման նպատակով հանրաքվե անցկացնելու համար:

Լրագրողների այն դիտարկմանը, թե որոշ շրջանակներ, անգամ ընդդիմադիր, պնդում են անում, որ արդեն իշխանությունը այդ վեց ձայնը ունի, ի՞նչ նպատակով է դա արվում, Վարդևանյանը նկատեց.«Ես կդժվարանամ ասել նպատակը որն է, բայց դա շատ ոչ անկեղծ նպատակ հետապնդող է։ Ես իմ գործընկերների վրա վստահ եմ, համոզված եմ իրենց տեսակի մեջ և կարող եմ ասել, որ նման երևույթ գոյություն չունի: Այն «աննախադեպ» առաջարկները, որոնք ներկայացնում են և այլն, ընդհուպ մինչև Նիկոլ Փաշինյանի կողմից, այս ամենը խոսում է նրա մասին, որ իրենք էլ են գիտակցել, որ նման հեռանկար չկա»։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *