TRIPP նախագիծը, այսպես կոչված, ավելի լայն «Միջին միջանցքի» հիմնական բաղադրիչն է, որն Ասիայի և Եվրոպայի միջև ձևավորվող ռազմավարական տարանցիկ և առևտրային ուղի է և Մերձավոր Արևելքում գլոբալ մատակարարման շղթայի խափանումների պայմաններում՝ հզոր եվրասիական այլընտրանք․ գրում է Euronews-ը։
«Միջին միջանցքը» երկաթուղային և ծովային տրանսպորտային ցանց է, որը կկապի Չինաստանը, Հարավարևելյան Ասիան և Կենտրոնական Ասիան եվրոպական շուկաների հետ՝ Կասպից ծովի և Հարավային Կովկասի միջոցով մինչև Սև ծով։
Ադրբեջանը, Վրաստանը և Ղազախստանը խորացնում են իրենց համագործակցությունը «Միջին միջանցքը» զարգացնելու համար, քանի որ ցանցը կանցնի այս երկրների միջով և կշարունակի դեպի Թուրքիա և Եվրոպա՝ համատեղ ծրագրի միջոցով, որը նպատակ ունի բարելավել տրանսպորտային ենթակառուցվածքները, օպտիմալացնել լոգիստիկան և դարձնել միջսահմանային առևտուրն ավելի արագ և արդյունավետ։
Համատեղ ծրագիրը ներկայացվում է այն ժամանակ, երբ եվրոպական ընկերություններն ուսումնասիրում են երթուղու երկայնքով նոր ներդրումային հնարավորությունները։
Մասնակից երկրները քննարկում են, թե ինչպես կապել էներգետիկ երթուղիները և շուկաները, այսպես կոչված, ռազմավարական աշխարհագրական տեսանկյունից՝ նշանակալի քաղաքական և տնտեսական օգուտներով և աճող ազդեցությամբ։
ԱՄՆ-ի աջակցությամբ իրականացվող նախագիծն առաջ է շարժվում լարվածությամբ բնորոշվող բարդ աշխարհաքաղաքական տարածքում, որին ուշադիր հետևում են Իրանն ու Ռուսաստանը։
Ե՛վ TRIPP նախագիծը, և՛ ավելի լայն «Միջին միջանցքը» բախվում են աշխարհաքաղաքական մարտահրավերների՝ կախված Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղության գործընթացից, ինչպես նաև TRIPP նախագծին Իրանի և Ռուսաստանի կողմից առաջադրվող հնարավոր մարտահրավերներից և մասնակից երկրների ավելի լայն փոխազդեցություններից ներկայիս աշխարհաքաղաքական վերաձևավորման գործընթացներում։
Leave a Reply