Մհեր Գրիգորյանն ու Ալեքսեյ Օվերչուկը հանդիպել են Մոսկվայում․ ինչ է քննարկվել

Written by

in

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոյեմբերի 24-ին Մոսկվայում աշխատանքային հանդիպում է ունեցել Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ։ Կողմերը քննարկել են առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում հայ-ռուսական համագործակցությունը և պայմանավորվել շարունակել շփումները քննարկված հարցերի շուրջ։

Հանդիպումը կայացել է Մհեր Գրիգորյանի՝ նոյեմբերի 24-25-ը Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակում։ ՀՀ կառավարության հաղորդմամբ՝ այցի ընթացքում փոխվարչապետը կմասնակցի նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *