Երևանում բախվել են «BMW»-ն ու մոպեդը․ մոպեդավարը մահացել է – ԱՄԲԻՈՆ NEWS

Written by

in

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում. գրում է shamshyan.com-ը։

 

«Ժամը 20։30-ի սահմաններում Գուրգեն Մահարի փողոցում՝ թիվ 131 հասցեի դիմաց, բախվել են Երևանի բնակիչ 36-ամյա Խանաև Է.-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենան և օտարերկրացու վարած մոպեդը։

 

Բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել։

 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և օտարերկրացի մոպեդավարի ինքնությունը»,- նշում է լրատվամիջոցը։

 

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *