Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական և հումանիտար համագործակցության հարցեր:
Այս մասին ասվում է Ռուսաստանի կառավարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Հանդիպման ընթացքում կողմերը համապարփակ քննարկել են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցությունը և համաձայնել են շարունակել շփումները քննարկվող թեմաների շուրջ», – հայտարարել է նախարարների կաբինետը։
Leave a Reply